Facebook
Google Extention
RSS


Ուրբաթ, Մայիս 18
ՊրոԿրեդիտ Բանկ
RSS
 
Թարմացված է. 27.04.2012

ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում 2008թ. փետրվարի 5–ին (Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 85 լիցենզիա` տրված 2007թ. դեկտեմբերի 7-ին)։ Այն հանդիսանում է Հայաստանում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% արտերկրյա կապիտալով բանկ, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց բարձրակարգ բանկային ծառայություններ մատուցելուն։

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության` Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»–ի (ProCredit Holding) կողմից:

ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետերերն են հանդիսանում այնպիսի միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝

«ՊրոԿրեդիտ Հոլդինգ» (ProCredit Holding) - 68.46% բաժնեմասով, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ» (EBRD) – 16.67% բաժնեմասով, «Զարգացման Բանկ» (KfW) – 14.87% բաժնեմասով։

Բանկը հանդիսանում է Հայաստանի Բանկերի Միության, Ավանդները երաշխավորող հայկական հիմնադրամի, VISA միջազգային վճարային համակարգի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամ։ Բանկը նաև համագործակցում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ–ի հետ։

2012թ. մարտի 31-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը կազմել է 311 մարդ:

Ֆինանսական տվյալները 2012թ. մարտի 31-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 5,320,556 հազ. դրամ, ակտիվներ` 31,451,770 հազ. դրամ, պարտավորություններ` 26,131,214 հազ. դրամ:

 
 
Գործադիր տնօրենԱսմուս Ռոտնե
ՀասցեՀՀ, Երևան 0009, Տերյան փ. 105/1, տարածք 11, “Ցիտադել” բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս(10) 51 48 60
Ֆաքս(10) 51 48 53
Էլ. փոստinfo@procreditbank.am
Վեբ. կայքhttp://www.procreditbank.am
ՊրոԿրեդիտ Բանկի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝
Ավանդներ
բացել
Փոխանցումներ
բացել
Հաշիվ
բացել
Քարտեր
բացել
Բիզնեսի վարկավորում
բացել
Հիփոթեք
բացել
 
ՊրոԿրեդիտ Բանկը Նորություններում
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա