Բիբլոս Բանկ Արմենիա


Բիբլոս Բանկ Արմենիա
Թարմացված է. 28.11.2011

"Բիբլոս Բանկ Արմենիա” ՓԲ ընկերությունը հանդիսանում է "ԻԹԲ” Միջազգային Առևտրային Բանկ” ՓԲ ընկերության իրավահաջորդը: Բանկն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 1992 թվականին և գործում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 72 լիցենզիայի:

2000 թվականի ապրիլին բանկի բաժնետոմսերը ձեռք բերվեցին արտասահմանյան ընկերությունների կողմից, որոնք հետագայում ընդգրկվեցին Մակարիոս խմբում: 2007թ Բանկի 100 % բաժնետոմսերը ձեռք բերվեցին "Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ”-ի կողմից: Վերջինս հանդիսանում է Լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը, որի մասնաճյուղերը սփռված են ողջ աշխարհով մեկ՝ Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Սուդան և այլն: 2008թ.«Բիբլոս Բանկ Արմենիաե ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկը (ՙԶՎԵԲ՚) եվ ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը ("ՕՄԶՀ”) ձեռք են բերել մասնակցություն հետեվյալ կերպ. "ԶՎԵԲ” - 25% + 1 բաժնետոմս ՙՕՄԶՀ՚ - 10%:

Բանկի առաքելությունը եկամուտների միջին մակարդակ ունեցող անձանց, ինչպես նաև միջին և խոշոր ձեռնարկատերերին որակյալ և արդիական բանկային ծառայություններ մատուցելն է: Առաջիկա տարիներին բանկը շարունակելու է ընդլայնել սեփական ծառայությունների ցանկը՝ իր հաճախորներին առաջարկելով առավել կատարյալ և հարմար բանկային ծառայություններ, մասնավորապես մանրածախ ծառայությունների ոլորտում: Բանկի կողմից որպես զարգացման հեռանկարային ուղի է դիտարկվում մասնաճյուղային ցանցի ընդլայնումը:

2007 թվականի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KfW բանկի "Հիփոթեքային շուկայի կայուն զարգացում” ծրագրին:

Բանկը հանդիսանում է միջազգային ֆինանսական հեռահաղորդակցային SWIFT համակարգի անդամ, "ArCa” վճարային համակարգի անդամ:

2009թ սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկը սպասարկում է 3406 հաճախորդների, որոնցից 301` իրավաբանական, 3105 ` ֆիզիկական անձինք են:

2009թ սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը` 84 մարդ:

2011թ սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում էր 8 963 556 հազար դրամ, ակտիվները` 36 052 426 հազ. դրամ, պարտավորություններ` 27 088 870 հազ. դրամ:

Գլխավոր գործադիր տնօրենԱրարատ Ղուկասյան
Հասցե0002, Երեւան, Ամիրյան 18/3
Հեռախոս(10) 53 03 62
Ֆաքս(10) 53 52 96
Էլ. փոստ
Վեբ. կայքhttp://www.byblosbankarmenia.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 22.02.2012

USD389.26+ 0.09
GBP611.22- 5.30
EUR515.03- 0.74
RUR13.07+ 0.01