Արցախբանկ


Արցախբանկ
Թարմացված է. 28.11.2011

«Արցախբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը (այսուհետ Բանկ) կազմավորվել է 1996թ. փետրվարի 12-ին ԼՂՀ Կենտրոնական բանկի և Խնայբանկի հիմքի վրա ( ՀՀ ԿԲ թիվ 75 լիցենզիա` տրված 14 օգոստոսի 1996թ. :

«Արցախբանկ»-ը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերից միակն է, որը բացի ՀՀ-ից գործունեություն է ծավալում նաև ԼՂՀ ողջ տարածքում` իր առաքելությունը համարելով աջակցությունը սոցիալական և տնտեսապես արդյունավետ ծրագրերի իրականացմանը, փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը:

«Արցախբանկ»-ը ունիվերսալ բանկ է: ԼՂՀ-ում այն իրականացնում է նաև ԼՂՀ պետական բյուջեի, ԼՂՀ կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկում:

Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր և «ArCa» ազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard International միջազգային վճարային համակարգի, SWIFT միջազգային փոխանցումների համակարգի անդամ: Դրամական փոխանցումների ոլորտում «Արցախբանկ»-ը համագործակցում է նաև HEXAGON ( HSBC, Անգլիա), TELEX և ՌԴ «Խնայբանկ»-ի դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպես նաև իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվելու առանց հաշվի բացման ֆիզիկական անձանց համար MIGOM, LEADER, MoneyGram, ANELIK միջազգային դրամական փոխանցումների համակարգերից:

Ներկայումս «Արցախբանկ»-ն ունի 17 մասնաճյուղ, որոնցից 11-ը գործում են Լեռնային Ղարաբաղում, 6-ը` Երևանում: 2009թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկը սպասարկում է 27 329 հաճախորդ, որոնցից 25 785 ֆիզիկական անձիք են:

2009թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը` 414:

2011 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 9 622 357 հազ. ՀՀ դրամ, ակտիվները` 62 037 165 հազ. ՀՀ դրամ, պարտավորությունները` 52 414 808 հազ. ՀՀ դրամ:

Վարչության նախագահԿամո Ներսիսյան
ՀասցեՀՀ, Երեւան, 0028 Կիեւյան, 3
Հեռախոս(10) 27 77 19, 27 77 29, (374 47) 94 34 12
Ֆաքս(10) 27 77 49, (+37447) 943412
Էլ. փոստ
Վեբ. կայքhttp://www.artsakhbank.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 22.02.2012

USD389.26+ 0.09
GBP611.22- 5.30
EUR515.03- 0.74
RUR13.07+ 0.01