
Հիմնադրվել է 1990 թվականին, մինչեւ 1996 թվականը գործել է որպես "Վերականգնման եւ Զարգացման Բանկ”:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 14 լիցենզիա` տրված 01.10.1991թ.:
Զարգացման Հայկական Բանկը մասնակցել է մի շարք միջազգային ֆինանսական ծրագրերի. Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող Հայաստանի ավտոճանապարհների վերակառուցման ծրագրին (1997-2001), ամերիկյան "Շորբանկ Խորհրդատվական ծառայություններ” Հայաստանի գրասենյակի հետ համատեղ իրականացրել է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վարկավորման ծրագիրը (1999-2002թթ.), Համաշխարհային Բանկի եւ գյուղատնտեսության զարգացման աջակցության Միջազգային գործակալության հետ համատեղ իրականացրել է ֆերմերային տնտեսությունների եւ վերամշակող արտադրությունների վարկավորումը (2000-2003թթ.): Բանկը հանդիսանում է "Master Card International" միջազգային վճարային համակարգի անդամ, "Anelik”, "Contact”, "Быстрая почта”, "MoneyGram” եւ SWIFT համակարգերի անդամ:
Բանկը հանդիսանում է կարճաժամկետ պետական պարտատոմսերի շուկայում դիլեր, միջազգային ֆինանսական հեռահաղորդակցային SWIFT համակարգի անդամ է:
Բանկը սպասարկում է ավելի քան 5900 հաճախորդների, որոնցից 82%-ը ֆիզիկական, 18%-ը` իրավաբանական անձինք են:
Բանկն ունի 5 մասնաճյուղ` Ավան, Ավան 1, Վանաձոր, Արցախ, Գյումրի:
Բանկի աշխատակիցների թիվը` 156:
Բանկն ունի թվով 75 բաժնետեր:
Բանկի բաժնետոմսերի նշանակալից սեփականատերեր են հանդիսանում.
Ռուբեն Հայրապետյան - 19.981%
Արայիկ Մեխակյան - 16,88%
Գրիգոր Տերմենջյան - 16,03%
2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 7 516 703 հազ. դրամ, ակտիվները` 32 908 790 հազ. դրամ, պարտավորությունները` 25 392 087 հազ. դրամ:
Խորհրդի նախագահ | Արմեն Մինասյան |
Վարչության նախագահ | Կարեն Սարգսյան |
| 0015. Երեւան, Պարոնյանի 21/1 | |
Հեռախոս | (10) 59 15 15 |
Ֆաքս | (10) 59 14 05 |
Էլ. փոստ | |
Վեբ. կայք | http://www.armdb.com |


Խորհրդի նախագահ
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք