
Հիմնադրվել է բանկի հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշմամբ` 1994 թվականի դեկտեմբերի 14-ի հիմնադիր համաձայնագրի համաձայն, որով բանկը հանդես է գալիս որպես 1991 թվականի սեպտեմբերին հիմնադրված "Հայինվեստբանկ” փայատիրական բանկի իրավահաջորդ:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 40 լիցենզիա` տրված 10.12.1991թ.:
2006 թվականին "Հայինվեստբանկի” բաժնետոմսերի 35%-նոց փաթեթներ ձեռք բերեցին ուկրաինական "Ուկրպրոմբանկը” եւ ուկրաինական ”Ալֆա-Գարանտ” ապահովագրական ընկերությունը: Նույն թվականին բանկի 30 % բաժնետոմսերի սեփականատերը դարձավ բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված ”Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը: 10.08.2010թ-ին ”Ալֆա-Գարանտ” ապահովագրական ընկերությունը վաճառեց իր բաժնետոմսերը, և Բանկի բաժնետերեր մնացին "Ուկրպրոմբանկը” և Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը: 2011 թվականի հուլիսի 19-ին բաժնետոմսերի 100% բաժնետեր դարձավ ”Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը:
2006 թ. օգոստոսի 10-ին "Հայինվեստբանկ”-ի բաժնետերերի արտահերթ ժողովում միաձայն որոշվեց բանկը վերանվանել "Հայբիզնեսբանկի”:
19.07.2011թ. դրությամբ "Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ի բաժնետերերն հանդիսանում է ”Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը 100%:
Բանկի աշխատակիցների թվաքանակը 31.08.2011թ. դրությամբ 552 է:
Բանկը հանդիսանում է SWIFT, Anelik, Contact, Быстрая Почта, Money Gram, Interexpress միջազգային փոխանցման համակարգերի, ինչպես նաև ԱրՔա, MasterCard եւ Visa International վճարային համակարգերի անդամ:
Բանկն ունի 27 մասնաճյուղ, որոնցից 10-ը` Երեւանում, 2-ը` Գյումրիում, մեկական` Վանաձորում, Քաջարանում, Թալինում, Արմավիրում, Արարատում, Ագարակում, Վարդենիսում, Աբովյանում, Նոր-Հաճն, ինչպես նաեւ ԼՂՀ-ում` 2 մասնաճյուղ Ստեփանակերտում, մեկական` Մարտունիում, Հադրութում, Ասկերանում, Մարտակերտում:
30.09.2011թ. դրությամբ "Հայբիզնեսբանկ" ՓԲԸ-ի ընդհանուր ակտիվները կազմել են 149 435 581 հազ.դրամ, ընդհանուր պարտավորությունները` 130 227 143 հազ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 19 208 438 հազ.դրամ:
Վարչության նախագահ | Արա Կիրակոսյան |
| Երեւան, Նալբանդյան 48 | |
Հեռախոս | (10) 59 20 20, 59 20 00 |
Ֆաքս | (10) 54 58 35 |
Էլ. փոստ | |
Վեբ. կայք | http://www.armbusinessbank.am |


Վարչության նախագահ
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք