Արդշինինվեստբանկ


Արդշինինվեստբանկ
Թարմացված է. 28.11.2011

Հիմնադրվել է 2002 թվականին դեկտեմբերին:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 83 լիցենզիա` տրված 25.02.03-ին:

2003 թվականին "Արդշինինվեստբանկը” գնել է "Արդշինբանկ” ԲԲԸ եւ "Հայագրոբանկ” ՓԲԸ ակտիվների եւ պարտավորությունների մեծ մասը` իրենց մասնաճյուղային ցանցերի հետ միասին:

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, "Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին:

Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինինվեստբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր:

Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, "Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, "Հայինկասացիա” ՓԲԸ եւ "ArCa” ՓԲԸ բաժնետեր: Հայաստանում MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի բացառիկ ներկայացուցիչն է:

Բանկն ունի 55 մասնաճյուղ, որոնցից 13-ը` Երեւանում, 36-ը` Հայաստանի բոլոր մարզերում, 6-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Բանկը ներկայացուցչություն ունի Փարիզում:

Բանկը սպասարկում է գրեթե 95 հազար հաճախորդների:

Բանկի աշխատակիցների թիվը` ավելի քան 1000 մարդ:

Բանկի բաժնետերերն են "Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), "Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, "Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 30 652 005 հազ. դրամ, ակտիվներ` 133 668 333 հազ. դրամ, պարտավորություններ` 103 016 328 հազ. դրամ.:

Վարչության նախագահՄհեր Գրիգորյան
Հասցե0015, Երեւան, Գրիգոր Լուսավորչի 13 (գլխ. գրասենյակ)
Հեռախոս(10) 54 04 04
Ֆաքս(10) 56 74 86
Էլ. փոստ
Վեբ. կայքhttp://www.ashib.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 22.02.2012

USD389.26+ 0.09
GBP611.22- 5.30
EUR515.03- 0.74
RUR13.07+ 0.01