
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձեւավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում:
Բանկը բաց բաժնետիրական ընկերություն է 2007 թվականի օգոստոսից: Բանկային գործունեության լիցենզիան N4:
Բանկը 30.01.2009թ.-ից դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ի անդամ:
Բանկը ArCa համակարգի մասնակից է, հանդիսանում է Արմենիան քարդ ընկերության բաժնետեր եւ լիիրավ անդամ: Բանկը թողարկել է ArCa Classic, ArCa Junior, ArCa Green Line, ինչպես նաեւ AUTOCARD բանկային վճարային քարտեր, "Ընտանեկան քարտեր" փաթեթը, "Նվեր քարտը":
Բանկը հանդիսանում է MasterCard և VISA International վճարային համակարգերի աֆիլիատ անդամ: Բանկը թողարկում է MasterCard Գոլդ, Բիզնես, Ստանդարտ եւ Մաեստրո քարտերը:
Բանկը միջազգային SWIFT վճարային համակարգերի մասնակից է: Իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ MoneyGramm, Անելիք, Xpress Money, MIGOM, БТФ-СОЮЗ, Blizko, БЫСТРАЯ ПОЧТА, Avers, Золотая Корона, Contact եւ այլ հայտնի համակարգերով:
Բանկը մասնակցությունը ունի տարբեր միջազգային և կառավարության կողմից իրականացվող վարկային ծրագրերում, որոնցից են` Համաշխարհային բանկի " ՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելության ծրագիր”, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային ծրագրերը, ՀՀ կառավարության "Տնտեսության կայունացման վարկավորման ծրագիր”, շվեյցարական Իզմիրլյան հիմնադրամի վարկային ծրագրերը, գերմանական KFW բանկի "Հիփոթեկային շուկայի կայուն զարգացում ծրագիր”, "Ազգային հիփոթեկային ընկերություն’ Ուվկ-ի հիփոթեքային ծրագիր:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի Global Rating միջազգային անկախ վարկանիշային գործակալության կողմից շնորհված BB ('Կայուն') վարկային վարկանիշ:
Բանկը Երեւանում եւ մարզերում ունի 34 մասնաճյուղ:
Բանկը 01.05.2011թ. դրությամբ ունի 427 աշխատակից:
Բանկի ընդհանուր ակտիվները 30.09.2011թ. դրությամբ կազմում են 11 707 293 հազ. դրամ, պարտավորությունները` 66 971 315 հազ. դրամ, ընդհանուր կապիտալը` 55 264 022 հազ. դրամ:
Գործադիր տնօրեն | Աշոտ Օսիպյան |
| 0010, Երևան, Պուշկինի 19 | |
Հեռախոս | (10) 54 63 63 call-centre |
Վեբ. կայք | http://www.araratbank.am |


Գործադիր տնօրեն
Հեռախոս
Վեբ. կայք