Թարմացված է. 05.11.2010 "Թրասթ Աուդիտ” ՓԲԸ-ն մատուցում է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին: "Թրասթ Աուդիտ” ՓԲԸ-ն առաջարկում է ծառայությունների տարբեր փաթեթներ կախված ընկերության պահանջներից, գործունեության ոլորտից և առանձնահատկություններից: Ընկերությունն ունի ներքին վերահսկողության արդյունավետ համակարգ, որն էլ հանդիսանում է տրամադրվող ծառայությունների բարձր որակի ապահովման երաշխիք: Հաճախորդների հետ համագործակցելիս ընկերությունն առաջնորդվում է այն դիրքորոշմամբ, ըստ որի կազմակերպության աուդիտը ապահովում է ոչ միայն ֆինանսական ցուցանիշների հավաստիության ստուգում, այլ նաև օգնում է խուսափել տարբեր սխալներից և ժամանակին շտկել դրանք: Ընկերության աուդիտորները նպատակ չեն հետապնդում մեղադրել հաճախորդ կազմակերպություններին թույլ տրված սխալների համար, այլ օգնում են հայտնաբերել դրանք, նվազեցնել հարկային ռիսկերը, ինչպես նաև նախապատրաստվել հարկային ստուգմանը: Որակավորված աուդիտորի կամ խորհրդատուի հետ շփումը "Թրասթ Աուդիտ”-ը դիտարկում է որպես հաճախորդ ընկերության ֆինանսական աշխատակիցների որակավորման բարձրացման լրացուցիչ միջոց: Ծառայություններ Աուդիտորական ծառայություններ - տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ Խորհրդատվական ծառայություններ - ֆինանսական խորհրդատվություն Այլ ծառայություններ - հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում և հաշվարկում |
Տնօրեն-աուդիտոր | Հայկ Մարգարյան |
| ք. Երևան, Ալեք Մանուկյան 9 | |
Հեռախոս | (10) 512021 |
Բջջային | (99) 525084 |
Ֆաքս | (10) 512220 |
Էլ. փոստ | info@trustaudit.am |
Վեբ. կայք | http://www.trustaudit.am |



Տնօրեն-աուդիտոր
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք