Թարմացված է. 13.08.2011 "Պրոգրես-Աուդիտ” ՓԲԸ-ն մասնագիտական ծառայություններ մատուցող անկախ աուդիտորական ընկերություն է: "Պրոգրես-Աուդիտ” ՓԲԸ-ն աուդիտորական ուսումնասիրություն է իրականացնում տնտեսության ցանկացած բնագավառում գործող ցանկացած իրավաբանական տեսակ ունեցող ընկերություններում: Ընկերությունը տրամադրում է նաեւ մասնագիտական խորհրդատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող խոշոր և միջին ձեռնարկություններին: "Պրոգրես-Աուդիտ” ՓԲԸ-ն իր պրոգրեսիվ եւ կայուն զարգացման հեռանկարը կառուցում է ծառայությունների որակի պարբերական բարելավման, պատվիրատու գործընկերների շրջանակում անխափան վստահության ձեռքբերման եվ առաջարկվող ծառայությունների բազմազանության միջոցով: Ընկերությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական Պալատի հետ, վերջինիս կողմից որակվելով որպես վստահելի, բարձր մասնագիտական մակարդակով ծառայություններ մատուցող անկախ աուդիտորական ընկերություն: "Պրոգրես-Աուդիտ” ՓԲԸ-ն միավորում է փորձառու մասնագետների աուդիտի, հաշվապահական հաշվառման, գործարար խորհրդատվության և իրավաբանական ծառայությունների ոլորտներում, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ բարձրորակ մասնագիտական ծառայություններ, երաշխավորելով պատասխանատվության բարձր մակարդակ: ԱՈՒԴԻՏ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտների (IFRS) համաձայն պատրաստված հաշվետվությունների աուդիտ; ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Հաշվապահական հաշվառման վարում; ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Գործարար առաջարկի իրագործելիության ուսումնասիրություն; ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ 1. Խորհրդատվություն ընկերությունների ստեղծման, վերակազմակերպման, արտասահմանյան ընկերությունների ներկայացուցչություններ բացելու վերաբերյալ: |
Բաժնետեր-Գլխավոր տնօրեն | Խաչիկ Բեգլարյան |
Բաժնետեր-Աուդիտոր | Արթուր Կիրակոսյան |
| 0010, Երևան, Վ.Սարգսյան 26/3 313 սենյակ | |
Քաղաքային | 10 54-11-75 |
Էլ. փոստ | info@progress-audit.am |
Վեբ. կայք | http://www.progress-audit.am |


Բաժնետեր-Գլխավոր տնօրեն
Քաղաքային
Էլ. փոստ
Վեբ. կայք


