Թարմացված է. 09.08.2011 Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի անդամ Գրանթ Թորնթոն փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1990-ականների սկզբին՝ շուկային ներկայացնելով նոր մոտեցում, այն է՝ բաժնետերերի կողմից առաջնորդվող և անհատականացված ծառայություններ, համապատասխանություն ամենաբարձր մասնագիտական չափանիշերին և աջակցություն արագ աճող ընկերություններին: Ավելի քան տաս տարի է, ինչ Գրանթ Թորնթոնը իրականացնում է աուդիտորական առաքելություններ, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն խոշոր եւ միջին ձեռնարկություններին, պետական կազմակերպություններին, կենտրոնական և առևտրային բանկերին Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում եւ Մոնղոլիայում: Հիմնվելով միջազգային կառույցի ամուր հիմքերի, բրենդի և համաշխարհային ցանցում առաջադրվող որակի բարձր չափորոշիչների վրա, ընկերությունը մատուցում է այնպիսի բարձրորակ ծառայություններ, որոնք բավարարում են հաճախորդների խստագույն պահանջներին: Գրանթ Թորնթոն Հայաստանը միավորում է ավելի քան 130 միջազգային և տեղացի փորձառու մասնագետների՝ հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսների, գործարարության և կառավարման ոլորտի մասնագետներ, ինչպես նաև իրավաբանական, հարկային և ՏՏ խորհրդատուներ: Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն գրանցված է Միացյալ Նահանգների հանրային ոլորտի ընկերությունների աուդիտորներին վերահսկող մարմնում` "Բաց բաժնետիրական ընկերությունների աուդիտի վերահսկողության խորհրդում” (PCAOB), ինչը թույլ է տալիս ընկերությանը, որպես արտասահմանյան ընկերություն, հաստատել ԱՄՆ-ի բորսայում գրանցված ընկերությունների հաշվետվությունները, իրականացնել աուդիտ վերջիններիս հայկական մասնաճյուղերում և ներկայացուցչություններում, որոնք ներառվում են ամերիկյան ընկերության համախմբված հաշվետվություններում: Ծառայություններ Աուդիտ և հարակից ծառայություններ - Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ` համաձայն տեղական օրենսդրության Խորհրդատվական ծառայություններ - Գործարար ռիսկի ոլորտ - խորհրդատվություն ընկերությունների կառավարման արդյունավետության, ռիսկի կառավարման և ներքին վերահսկողության վերաբերյալ ներառյալ. Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կառավարում և խորհրդատվություն - ՏՏ-ի վերաբերյալ հավաստիացում Հարկային խորհրդատվություն - խորհրդատվություն հարկային ռազմավարության և հարկային պլանավորման բոլոր բնագավառների վերաբերյալ, սկսած ընկերության կազմավորումից կամ ձեռքբերումից և գործունեության ամբողջ ընթացքում, հատկապես` միջազգային տեսանկյունից: Հաշվապահական ծառայություններ - հաշվապահական համակարգի ստեղծում, ընկերությանը միջանկյալ հաշվետվությունների տրամադրում, բյուջեի և ամսական կամ եռամսյակային հաշվետվությունների պատրաստում, ինչպես նաև տարեվերջի ֆինանսական հաշվետվությունների և բոլոր տեսակի հարկային և սոցիալական ապահովության հաշվետվությունների պատրաստում: Իրավաբանական խորհրդատվություն - Կորպորատիվ իրավունք |
Տնօրեն - բաժնետեր | Գագիկ Գյուլբուդաղյան |
| 0012, Երևան, Վաղարշյան 8/1 | |
Հեռախոս | (10) 26 09 64 |
Ֆաքս | 26 09 61 |
Էլ. փոստ | gta@am.gt.com |
Վեբ. կայք | http://www.grantthornton.am |




Տնօրեն - բաժնետեր
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք