Ի-Վի Քոնսալթինգը գործարար խորհրդատվական և ֆինանսական միջնորդի ծառայություններ է մատուցում նորարարության և մրցունակության ձգտող կազմակերպություններին: Ի-Վի Քոնսալթինգի բիզնես խորհրդատվական գործունեությունն ուղղված է հաճախորդների բիզնես մարտահրավերների և զարգացման խոչընդոտների հաղթահարմանը: Ի-Վի Քոնսալթինգի ֆինանսական միջնորդի գործունեությունն ուղղված է հաճախորդների ֆինանսական դրության օպտիմալացմանը` արդյունավետ ֆինանսավորման ներգրավման գործընթացին աջակցելու միջոցով: Տնտեսագիտության, բիզնես կառավարման և ֆինանսների բնագավառներում մասնագիտացած Ի-Վի Քոնսալթինգի աշխատակիցները գործունեության լայն փորձառություն ունեն ինչպես մասնավոր, այնպես էլ հասարակական ոլորտներում: Ի-Վի Քոնսալթինգը համագործակցում է նաև տարբեր ոլորտներում մասնագիտացած անկախ խորհրդատուների և մասնագետների լայն ցանցի հետ` առանձին նախագծերի իրագործման նպատակով: Ի-Վի Քոնսալթինգի հաճախորդները զարգացման տարբեր խնդիրներ ունեցող ու զարգացման տարբեր փուլերում գտնվող կազմակերպություններ են: Ի-Վի Քոնսալթինգի հաճախորդների ցանկը համալրվում է մասնավոր ոլորտի մեծ ու միջին չափերի ընկերություններով, որ գործում են տնտեսության զանազան ճյուղերում, տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև դեղագործություն, տուրիզմ ու անշարժ գույքի ոլորտներ: Ի-Վի Քոնսալթինգի հիմնական մասնագիտացման ուղղություններն են. Ռազմավարական խորհրդատվություն - Մրցունակ ռազմավարության ձևավորում Մարքեթինգային խորհրդատվություն - Շուկա մուտք գործելու և ընդլայնման ռազմավարությունների մշակում Ներդրումային խորհրդատվություն - Ներդրումային ռազմավարությունների ձևավորում և ներդրումային նախագծերի մշակում Օգտագործելով միջազգային կապերն ու համագործակցության ցանցերը` Ի-Վի Քոնսալթինգը գտնում է ֆինանսավորման հնարավորություններ` առավելագույնս հարմարեցված հաճախորդների գործունեության ոլորտներին և առանձնահատկություններին: Բիզնեսի ձևավորում և զարգացում - Զարգացման դիպուկ ռազմավարության ձևավորում և իրագործում Կազմակերպական կառուցվածքի ձևավորում - Հաճախորդների ռազմավարությանը լավագույնս համապատասխանող արդյունավետ կազմակերպական կառուցվածքի ձևավորում Ի-Վի Քոնսալթինգին կից գործում է "Տնտեսություն և արժեքներ” հետազոտական կենտրոնը (http://www.ev.am): Վերջինիս հիմնական մասնագիտացումներն են` մրցունակությունը և տնտեսական զարգացում, ռազմավարությունը, ներդրումները, սփյուռքի ցանցերը, արժեքները: |
Գլխավոր տնօրեն | Մանուկ Հերգնյան |
| ք. Երևան 0051, Հովսեփ Էմինի 123 | |
Հեռախոս | (10) 21 97 40 |
Էլ. փոստ | info@evconsulting.am |
Վեբ. կայք | http://www.evconsulting.am |




Գլխավոր տնօրեն
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք