"Բեյքեր Թիլլի Արմենիա” ՓԲԸ-ն մասնագիտական ծառայություններ մատուցող անկախ ընկերություն է, որը հիմնադրվել է 1996թ. որպես "Բիզնես Կոնսալտ” ՓԲԸ: 2007թ. մայիսին, "Բեյքեր Թիլլի Ինթերնեշնլ”-ի կողմից ընտրության և որակավորման գործընթացներն անցնելուց հետո, Ընկերությունը դարձավ "Բեյքեր Թիլլի Ինթերնեշնլ” ցանցի անկախ անդամ և վերանվանվեց, դառնալով "Բեյքեր Թիլլի Արմենիա”: "Բեյքեր Թիլլի Ինթերնեշնլ”-ը հաշվապահական և գործարար խորհրդատվական կազմակերպությունների միջազգային առաջատար ցանցերից է: Նեկայումս այն ներկայացված է աշխարհի 114 երկրներում իր 147 անդամ կազմակերպությունների և ավելի քան 500 գրասենյակների միջոցով, որոնք միավորվել են իրենց հաճախորդներին բացառիկ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով: Ցանցի գլխամասային գրասենյակը տեղակայված է գործարար աշխարհի կենտրոնում` Լոնդոնում (Միացյալ Թագավորություն): "Բեյքեր Թիլլի Արմենիա” ՓԲԸ-ն մատուցում է աուդիտի և հաշվապահական հաշվառման, գործարար խորհրդատվության, կառավարման և ֆինանսական խորհրդատվության, հարկային և մաքսային պլանավորման, իրավաբանական խորհրդատվության և մի շարք այլ մասնագիտական ծառայություններ ինչպես կայացած ընկերություններին, պետական մարմիններին և ոչ պետական կազմակերպություններին, այնպես էլ նորաստեղծ, փոքր և միջին ձեռնարկություններին` գործող տեղական և միջազգային շուկաներում: Անդամակցությունը "Բեյքեր Թիլլի Ինթերնեշնլ”-ին Ընկերությանը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին մատուցելու միջազգային որակի մասնագիտական ծառայություններ: Երբ անհրաժեշտ են նեղ մասնագիտական հմտություններ և փորձառություն տարբեր ոլորտներում, "Բեյքեր Թիլլի Արմենիա”-ն կարող է դիմել միջազգային ցանցի անդամ կազմակերպություններին` հաճախորդների կարիքներին առավել համապատասխան ծառայություններ մատուցելու համար: "Բեյքեր Թիլլի Արմենիա”-ն 2010թ. Փարիզում արժանացել է "Առաջադեմ Որակի Միջազգային Աստղ” մրցանակին: Սա մի մրցանակ է, որը տրվում է B.I.D. կազմակերպության կողմից այն ընկերություններին, որոնք իրենց աշխատանքներում հետևում են բարձր որակի և նորարարության սկզբունքներին: Ծառայություններ Աուդիտ - Ձեռնարկությունների, բանկերի և ապահովագրական ընկերությունների աուդիտ Գործարար խորհրդատվություն Գործարար խորհրդատվության ծառայություններ - Գործարար ծրագրի մշակում Կառավարման խորհրդատվություն - Ռազմավարական պլանավորում Մարքեթինգային ծառայություններ - Մարքեթինգային հետազոտություններ և հարցումներ Հաշվապահական հաշվառման վարման ծառայություններ - Հաշվապահական հաշվառման վարման ծառայություններ Անշարժ գույքի գնահատում Իրավաբանական և հարկային խորհրդատվություն - Հարկային պլանավորում տեղական ընկերությունների և օտարերկրյա ներդրողների համար Տեղեկատվական և հաղորդակցության համակարգերի մշակում և կատարելագործում Ուսումնական կենտրոն "Բեյքեր Թիլլի Արմենիա”-ն իրականացնում է խմբային և անհատական դասընթացներ հետևյալ թեմաներով. - Հաշվապահական հաշվառում |
Գլխավոր Տնօրեն | Փառանձեմ Գևորգյան |
| Երևան 0010, Հանրապետության 22, 5-րդ հարկ | |
Հեռախոս | (10) 54 43 01, 54 43 07, 58 24 87 |
Ֆաքս | (10) 56 24 04 |
Էլ. փոստ | info@bakertillyarmenia.com |
Վեբ. կայք | http://www.bakertillyarmenia.com |



Գլխավոր Տնօրեն
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք