Facebook
Google Extention
RSS


Երկուշաբթի, Մայիս 20
ԱՎԱ-Աուդիտ Փարթներս
RSS
 

ԱՎԱ-Աուդիտ Փարթներս աուդիտորական ընկերությունը մասնագիտանում է ձեռնարկություններին աուդիտորական եւ հաշվապահական սպասարկման ծառայությունների մատուցման ոլորտում:

Ընկերությունը իրավաբանորեն պատասխանատու է իր գործատուների հաշվապահության վիճակի համար, ինչը երաշխավորագրում է իրենց կոնֆլիկտային իրավիճակների ի հայտ գալու դեպքում: Հաշվապահական աուտսորսինգը նույնն է, ինչ եւ հաշվապահական ծառայությունը, այն միավորում է հաշվապահական հաշվառում վարելու հետ կապված միջոցառումները՝ սկսած սկզբնական փուլերում փաստաթղթերի ձեւավորումից մինչեւ իր գործունեության ավարտը համապատասխան պետական մարմիններին ընկերության կամ կազմակերպության հաշվապահական հաշվետվությունների ներկայացումը:

Ընկերությունը ապահովում է անհատական մոտեցում իր հաճախորդներին, առաջարկելով պատվիրատուներին ընտրովի աուդիտորական, այդ թվում` հաշվապահական ծառայություններ:

Ծառայություններ

Աուդիտորական ծառայություններ, աուդիտ

- Սեփականության բոլոր ձեւերի եւ տարբեր տեսակի գործունեություն ծավալող կազմակերպությունների պարտադիր աուդիտ այդ թվում՝ ֆինանսա-վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, բորսաների, ոչ բյուջետային հիմնադրամների եւ ներդրումային ինստիտուտների:
- Աուդիտ ըստ նախաձեռնության նման տեսակի աուդիտի անհրաժեշտությունը որոշում է կազմակերպության սեփականատերը, կազմակերպության ղեկավարը:
- Գործունեության ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ խորհրդատվություն:

Հաշվապահական եւ հարկային հաշվառման ներդրում

- Հաշվապահական աուտսորսինգ:
- Հաշվապահական հաշվառման տարբեր հատվածների կատարում:
- Հարկային հաշվառում:
- Հաշվապահական հաշվառման վիճակի փորձաքննություն:
- Ձեռնարկության գործունեության առանձնահատկությունների ուսումնասիրում:
-Կազմակերպչական կառուցվածքի եւ փաստաթղթաշրջանառության ուսումնասիրություն:
- Հաշվառման վերաբերյալ տեղեկատվության շահագրգիռ օգտագործողների համակարգի մշակում:
- Հաշվապահական եւ հարկային հաշվառման համակարգի մշակում:
- Սինտետիկ եւ անալիտիկ հաշվառման հաշիվների պլանների ձեւավորում:
- Փաստաթղթաշրջանառության համակարգի մշակում:
- Հաշվապահական հաշվառման եւ հարկային վճարումների նպատակով հաշվարկային քաղաքականության մշակում:
- Հաշվապահական եւ հարկային հաշվառման համակարգերի ներդրում:
- Աշխատակազմի ուսուցանում եւ հրահանգում:
- Անհրաժեշտության դեպքում հաշվապահության աշխատանքի ուղղորդում:

Հաշվապահական եւ հարկային հաշվառման վերականգնում

- Առաջնային փաստաթղթերի տարբերակում եւ մշակում, հաշվապահական գրանցման վերականգնում:
- Կազմակերպության առաջնային փաստաթղթերի վերլուծություն հաստատված ձեւրին նրանց համապատասխանությւնը ստուգելու համար:
- Անհրաժեշտ ռեգիստրների ձեւավորման ճշտության ստուգում, հաշվառման ռեգիստրների վերականգնում եւ կազմում:
- Կազմակերպության հաշվապահական հաշվետվության պատրաստում գործող օրենսդրության պահանջների համաձայն:
- Վերականգնված հաշվառման տվյալների համաձայն կազմվում են հաշվապահական եւ հարկային կիսամյակային եւ տարեկան հաշվետվություններ:
- Հաշվապահական հաշվառումը վարելու վերաբերյալ խորհրդատվություն:

ԱՎԱ-Աուդիտ Փարթներս
 
 
Տնօրեն-բաժնետերԱրման Պողոսյան
Գործընկեր-աուդիտորԱրայիկ Սիրեկանյան
ՀասցեԵրեւան, Աբելյան փող. 6/1, A207 սենյակ
Քաղաքային10 35 06 60
Էլ. փոստcontact@ava-audit.am
Վեբ. կայքhttp://www.ava-audit.am
 
ԱՎԱ-Աուդիտ Փարթներս ը Նորություններում
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա