Թարմացված է. 11.10.2011 «ԼայթՍոֆթ» ՍՊԸ-ն հիմադրվել է 2006 թվականին, ընկերությունը հիմնականում զբաղվում է ապահովագրական, ներդրումային և այլ ֆինանսական հաստատությունների գործունեության ավտոմատացման համար անհրաժեշտ ծրագրային համակարգերի մշակմամբ և սպասարկմամբ: «ԼայթՍոֆթ»-ը ի սկզբանե ստեղծվել էր տնտեսության որոշակի, մասնավորապես, ապահովագրական ոլորտի ավտոմատացման նպատակով, սակայն կարճ ժամանակահատվածում ընկերությանը հաջողվել է հաստատուն տեղ զբաղեցնել ընդհանրապես ավտոմատացման համակարգերի մշակման և սպասարկման շուկայում, տարեցտարի արձանագրելով գործընկերների թվի դինամիկ աճ: Բարձր տեխնոլոգիաների կտրուկ աճ ապրող այս ժամանակներում ընկերության հիմնական առաքելությունն է` զարգանալ ժամանակին համընթաց, մշտապես առաջարկելով նոր ապրանքատեսակներ եւ արդիական ծառայություններ: Ծառայություններ Ապահորագրական ընկերություններին առաջարկում է հետևյալ ավտոմատացված համակարգերը
Ներդրումային ընկերություններին է առաջարկում հետևյալ ավտոմատացված համակարգերը
Արտոնագրված ծրագրերի վաճառք. Ընկերությունը հանդիսանում է մի շարք ընկերությունների` Microsoft, Kaspersky, DrWeb, Symantec և այլն, արտոնագրված ծրագրերի վերավաճառող: Պլաստիկ քարտեր, տպիչներ երաշխիքային սպասարկում և տպագրություն EVOLIS ֆիրմայի տպիչների և բաղկացուցիչ մասերի վաճառ: Երաշխիքային սպասարկում: Պլաստիկ քարտերի տպագրություն` երկամսյա երաշխիքով: Ինտերնետային կայքերի նախագծում, մշակում և ներդնում Ցանկացած բարդության ինտերնետային կայքերի նախագծում և մշակում: Կայքերի կառավարման համակարգ` LiteCMS: |
| ՀՀ, ք. Երևան, Սունդուկյան 1/73 | |
Քաղաքային | (060) 50 00 22 |
Քաղաքային | (060) 51 00 22 |
Էլ. փոստ | info@litesoft.am |
Վեբ. կայք | http://www.litesoft.am |


Քաղաքային
Էլ. փոստ
Վեբ. կայք