Facebook
Google Extention
RSS


Ուրբաթ, Մայիս 18
Բեւեռ
RSS
 
Թարմացված է. 14.11.2011

Բեւեռ ընկերությունը հիմնադրվել է 1998թ.: Այն հանդիսանում է բազմապրոֆիլ ընկերություն, որը ՏՏ ոլորտում ներկայացնում է ծառայությունների եւ լուծումների լայն ընտրանի:

Որպես համակարգային ինտեգրատոր, Բեւեռ ընկերությունն առաջարկում է տարբեր ձեռնարկությունների, էկոնոմիկայի եւ պետական կառավարման ոլորտի կազմակերպությունների բիզնես գործընթացների ավտոմատացման համալիր լուծումներ: Բեւեռը հանդիսանում է ՏՏ արդյունաբերության համաշխարհային առաջատար ընկերությունների պաշտոնական գործընկերը Հայաստանում` Microsoft® , IBM® , Intel®, Cisco® եւ այլն:

Գործունեության հիմնական ուղղությունները`

- ՏՏ-աուդիտ, ՏՏ-խորհրդատվություն: Պատվիրատուի ՏՏ-ենթակառուցվածքի կառուցում (օպտիմիզացում): Ինֆորմացիոն համակարգերի ապարատային եւ ծրագրային ապահովման պլանավորում, մշակում, տեղադրում եւ կարգավորում:

- Միասնական հաղորդակցության համակարգերի (UCS) կառուցում: Հաղորդագրությունների ծավալի, միասնական աշխատանքի, վիդեո եւ աուդիո կոնֆերանս կապի կազմակերպում:

Տեղեկատվական անվտանգություն: Տվյալների պահպանում: Տվյալների արխիվային եւ վերականգնողական համակարգերի կառուցում:

Կազմակերպության տվյալների կառավարում: Բիզնես-առաջադրանքների ավտոմատացում, կազմակերպության ռեսուրսների կառավարում (ERP), էլէկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգեր, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (CRM):

Բիզնես-վերլուծություն: Տվյալների արտացոլում: Կազմակերպության պլանավորման եւ բյուջետավորման համակարգեր: Ֆինանսների կառավարում: Հաշվետվության կառավարման համակարգերի կառուցում, մոնիտորինգի, կառավարման եւ վերլուծության դինամիկ հարթակներ:

Ընկերության պատվիրատուներից են հայաստանյան խոշորագույն կազմակերպությունները, պետական հաստատությունները, բանկերը եւ ֆինանսական կազմակերպությունները:

Տարիների աշխատանքի ընթացքում Բեւեռ ընկերությունն իրականացրել է տասնյակ խոշոր նախագծեր պետական կառավարման, հեռահաղորդակցության, էկոնոմիկայի,կրթության եւ ֆինանսների տարբեր ոլորտներում: Ընկերության ծավալի տարեկան աճը կազմում է մոտավորապես 28-35%: Բեւեռ ընկերությունը հանդիսանում է հայաստանյան ՏՏ շուկայում աշխատող խոշոր կազմակերպություններից մեկը:

2007 թ. սկսած Բեւեռ ընկերությունը սերտիֆիկացված է BUREAU VERITAS ընկերության կողմից` որակի կառավարման համապատասխանության համար (ISO 9001-2000, ISO 9001-2008 ) եւ անցել է համապատասխան աուդիտորական ստուգումները:

 
 
ՏնօրենԲորիս Աղաջանյան
ՀասցեԳլխավոր գրասենյակ` Սարյան 12/3
Հեռ.` (10) 565261, 565216
Ծրագրավորման կենտրոն` Սարյան 12/2
Էլ. փոստinfo@bever.am
Վեբ. կայքhttp://www.bever.am
 
Բեւեռը Նորություններում
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա