Նորություններ
ՀՀ տնտեսությունը մնացածից շատ է տուժել միջազգային տնտեսական ճգնաժամից, կարծում են փորձագետները 11.02.2010
1
 / 
1
Share |

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ տնտեսությունը մնացածից շատ է տուժել միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով:

Վերջին նորություններ
ՀՀ եւ ՌԴ համաձայնագիր կկնքեն Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու մասին «Ամերիաբանկը» մրցանակ ստացավ «Կոմերցբանկից» Կազմավորվեց “Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն”
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ եզրակացությանն են եկել “Տնտեսություն եւ արժեքներ” կենտրոնի մասնագետները, ովքեր անցկացրել են ԱՊՀ, Արեւմտյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների տնտեսությունների վերլուծությունը:

Կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի խոսքերով, վերլուծությունը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ ընթացիկ դեֆիցիտը բարձր է եղել, տնտեսական ցուցանիշները ցածր են եղել:

Հայաստանի պայմաններում, ինչպես կարծում է Մանուկ Հերգնյանը, տնտեսական անկման պատճառներից մեկը դարձել է տնտեսության կառուցվածքի ձեւափոխումը, այսինքն, ՀՆԱ ծավալում գերակշռել է մեկ բնագավառ` շինարարությունը: Այսպես, 2009թ. ընթացքում 14,4%-անոց տնտեսական անկման 80%-ը բաժին է ընկնում շինարարությանը:

Մանուկ Հերգնյանի կարծիքով, Հայաստանում շինարարությունն ունի հետագա զարգացման մեծ ներուժ, սակայն դա չի նշանակում, որ մյուս ոլորտները պետք է կանգնած մնան:

Մանուկ Հերգնյանի խոսքերով, եթե 2010 թվականին չնկատվի ճգնաժամի երկրորդ փուլը, ապա Հայաստանում կարելի է սպասել տնտեսական անկում 3%-ի սահմաններում, կամ աճ մինչեւ 3%, ընդ որում, սղաճը կկազմի 6%-ից 9%:

վերադառնալ
Դիտումների քանակը՝  1465


Կարծիքներ
 
Անուն
էլ. փոստ
Կարծիք

Մուտքագրեք պաշտպանիչ նկարին
պատկերված թվերը

Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04